Լրահոս

11.02.2012 10:05


Այսօր գնում են Մաշտոցի այգին ազատագրելու

Այսօր գնում են Մաշտոցի այգին ազատագրելու

«Ֆեյսբուքում» ստեղծված «Գնում ենք Մաշտոցի այգին ազատագրելու» խմբի անդամներն այսօր՝ ժամը 14:00–ին, Մաշտոցի պուրակում բողոքի գործողություն են իրակացնելու՝ ընդդեմ Աբովյան փողոցից այնտեղ տեղափոխված կրպակների տեղադրման Երևանի քաղաքապետարանի որոշման։ Ակցիայի մասնակիցների կարգախոսներն են՝ «Էլ ոչ մի այգի՝ գերակա շահին», «Այսուհետ մա՛րդն է գերակա», «Մաշտոցի այգին պետք է մնա հանրային»։

Նրանց խոսքերով՝ իրենք պահանջում են դադարեցնել այգում իրականացվող ապօրինի շինարարությունները, որ վերջապես այգիները բարեկարգվեն ոչ թե սրճարանների և խանութների, այլ կանաչի ավելացման հաշվին:

«Մենք՝ հանրության ներկայացուցիչներս, իրավասու ենք այդ ամբողջ գործընթացն ապօրինի համարել, քանի որ նախապես որևէ հանրային քննարկում չի կազմակերպվել և չի անցկացվել՝ տարածքի կառուցապատման մասին մարդկանց իրազեկելու նպատակով»,–նշում են բողոքի գործողության մասնակիցները: 

Այս նպատակով սկսվել է նաև ստորագրահավաք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը